Բարի գալուստ մեր տեղեկատվական պորտալ, հուսով ենք, որ դուք այստեղ կգտնեք շատ հետաքրքրություններ:
Պոկերը, անշուշտ, խիստ տարբերվում է զուտ խաղատներին բնորոշ մի շարք տիպիկ խաղերից: Տվյալ խաղի, որպես պատահականության կամ հաջողության խաղի ապրիորային գնահատականը կլիներ արդար, եթե այն խաղացողից չպահանջեր գիտելիքներ, հմտություն և փորձ, և խաղի արդյունքը որոշվեր անմիջապես քարտերը բաժանելու պահին ` առանց առևտրային գործընթացում խաղացողների մասնակցության:
Սակայն, բարեբախտաբար, դա այդպես չէ և զուտ առևտուր անելու անհրաժեշտությունը, բավականին բարդ մեխանիզմը` բազմաթիվ տարբեր գործոնների հետ անմիջապես կապված, և առաջին հերթին` բոլոր խաղացողների համար սեղանի վրա ընդհանուր խաղաքարտեր հայտնվելու որոշակի ընթացակարգերի հետ (ֆլոփ, թերն և րիվեր), դրա հետ կապված տարբեր որոշումների բազմազանությունից ստույգ տարբերակի ընդունումը, ինչպես նաև մրցաշարի բոլոր մասնակիցների համար նախորոկ հաստատված ֆիշկաների որոշակի քանակի առկայությունը, որոնք ստանում է յուրաքանչյուր խաղացող մրցաշարի մեկնարկից առաջ, թույլ են տվել մշակել և գտնել ընթացակարգային որոշումներ, որոնք սպորտային մրցակցության համատեքստում իրենցից ներկայացնում են պոկերի մրցաշարի կոռեկտ ձևաչափեր:
Նման ձևաչափ է հանդիսացել կրկնօրինակ պոկերը, որի մրցաշարը առաջին անգամ անց է կացվել 2011 թ. նոյեմբերին Պոկերի Միջազգային ֆեդերացիայի կողմից Լոնդոնում: “Պոկերի Հայկական ֆեդերացիա” հասարակական կազմակերպությունը ներկայացնում էր միակ խաղացող Արշակ Արշակյանը: “ՊՀՖ”-ն աշխատում է կորդինացնել ու համախմբել բոլոր կողմերին, որոնք շահագրգռված են Հայաստանում պոկերը զարգացնելու և որպես ինտելեկտուալ սպորտաձև նրա կարգավիճակը ճանաչելու մեջ, ինչպես նաև մեծ աշխատանքն է վարում Հայաստանում բաց մրցույթների կազմակերպման ուղղությամբ:
“ Պոկերի Հայկական ֆեդերացիա” հասարակական կազմակերպությունը գրանցված է Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության որոշմամբ առ 21.11.2006 թվ.:
“Պոկերի Հայկական ֆեդերացիա” հասարակական կազմակերպության առարկան է հանդիսանում օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և միջազգային ծրագրերի կազմակերպումը և մասնակցությունը, ուղղված պոկերի զարգացմանը:
2010 թվ. սկզբին “Պոկերի Հայկական ֆեդերացիա” հասարակական կազմակերպությունը դիմել է Միջազգային Պոկերի Ֆեդերացիային (IFP), որպեսզի ընդունվի նշված Ֆեդերացիայի կազմում և 06.07.2010 թվ. IFP-ի նախագահության միաձայն որոշմամբ պաշտոնապես ընդունվել է ֆեդերացիայի կազմում և դարձել Պոկերի Միջազգային Ֆեդերացիայի լիիրավ անդամ:




